Այսօր ժամը 19-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում Երևանյան 8-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը կներկայացնի Մեծ Բրիտանիայի երկու երաժիշտների՝ դաշնակահար Էշլի Վոսի և ջութակահար Բորիս Բրովցինի մենահամերգը:
Ծրագրում՝ Ջոն Կորիլիանո (Կարմիր ջութակի կապրիսներ, մենանվագ ջութակի համար), Բարբեր (Դաշնամուրի սոնատ), Ստրավինսկի (Իտալական սյուիտ), Բեթհովեն (Կրոյցերյան սոնատ):
Փառատոնն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, ՀՀ նախագահի տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո: Փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են Էդուարդ Թոփչյանը և Ալեքսանդր Չաուշյանը: